Սոց.Ներդրումների եւ Տեղական զարգացման ծրագիր

ՍՆՏԶ Ծրագիրը պահպանելու է նախկինում ընդունված` պահանջարկի առկայությամբ պայմանավորված մոտեցումը և համայնքների ուղղակի ներգրավումը ծրագրերի նախագծման, հաստատման և աշխատանքների իրականացման մեջ: Ծրագրի ընթացակարգերը և հասցեականության մեխանիզմը լրամշակվել են, որպեսզի այն առավել արդյունավետ աջակցի առավել կարիքավոր համայնքներին, իրականացնի առաջնահերթ ենթակառուցվածքային ծրագրեր և օժանդակի տեղական սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված միջհամայնքային փոխհամագործակցությանը:
Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր

Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիրը իրականացվում է Ասիական բանկի աջակցությամբ: Այս ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության “Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության” նպատակներին և ուղղված է երկրի սեյսմակայունության ապահովմանը, անհատական և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացմանը և երկրի կայուն զարգացմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 107 մլն ԱՄՆ դոլար է, որից 88.5 միլիոնը Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկն է:
Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման Ծրագիր

2016 թվականին կմեկնարկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման Ծրագիրը, որը նույնպես իրականացվելու է ՀՏԶՀ-ի կողմից: ՏՏԵԶ Ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի ընտրված տարածաշրջաններում տեղական տնտեսության մեջ զբոսաշրջային ոլորտից ստացվող աջակցության ավելացման համար: Ենթադրվում է, որ Ծրագրի իրականացմամբ Կոտայքի, Լոռվա, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակիչներին և զբոսաշրջիկներին հասանելի կլինեն որակյալ հանրային ենթակառուցվածքներ, տարածաշրջանում կավելանա մասնավոր հատվածի ներդրումների ծավալը, իսկ վերականգնված մշակութային ժառանգության վայրերում և քաղաքներում` փոքր և միկրո ձեռնարկությունների քանակը
Հայաստանի տարածքային հիմնադրամի պաշտոնական կայք Design & Development 2015