Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում:


Սոցներդրումների հիմնադրամը 1996թ.ի վեր հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում և իրականացրել է 908 ծրագիր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամն ունի իր արգասաբեր գործունեության բազում վկայություններ` նորակառույց և վերակառուցված դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու և ոռոգման ջրագծեր, առողջապահական կենտրոններ և այլն, հատկապես աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում:


Հիմնադրամը հսկայական ավանդ ունի նաև դեմոկրատական ինստիտուտների ձևավորման և կայացման գործում: Համայնքների ղեկավարների մեծամասնության աշխատանքի հիմքում ընկած են հիմնադրամի ֆինանսավորմամբ կայացած վերապատրաստման դասընթացներում ստացած գիտելիքներն ու հմտությունները` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում:


Իր 20-ամյա գործունեության ընթացքում հիմնադրամը.


Այս ամենը որպես հիմնաքար ծառայեց հիմնադրամի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում:


ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:  


Հայաստանի Կառավարությունը  մեծ ակնկալիքներ է կապում նրա հետագա գործունեության հետ` մեր երկրում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և տարածքային համաչափ զարգացում ապահովելու գործում:


Ներկայումս հիմնադրամի պորտֆելում առկա են հետևյալ ծրագրերը.


2016թ. կմեկնարկեն նաև`


մանրամասն...
Նորություններ
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման աջակցություն

9497-RFP-46736 (KGSWMP/CS/QCBS-01)

Գտնվելու վայրը`  Հայաստան

Բիզնես ոլորտ`   համայնքային և  բնապահպանական ենթակառուցվածքներ

Ծրագրի համարը `  46736

Ֆինանսավորման աղբյուրը `    ՎԶԵԲ, ԵՄ NIF

Պայմանագրի տեսակը`   ծրագրի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ

Ծանուցման տեսակը`  առաջարկների հրավեր

Մեկնարկային ամսաթիվ`  02 սեպտեմբեր, 2019 թ.

Փակման ամսաթիվ`    17 հոկտեմբեր,  2019 թ.,  ժամը 17: 00, Երևան

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ Գնումների մասին ընդհանուր ծանուցման և խորհրդատվական ծառայությունների հրավերը հրապարակվել է ՎԶԵԲ-ի կայքում  EBRD,  EU NIF https://www.ebrd.com/work-with-us/procurement/p-pn-190902a.html

04.09.2019
ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄ

Նախապես հայտրարված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շուրջ նախա-մրցութային հանդիպումը, որը պետք է տեղի ունենար ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ին հետաձգվում է: Նշված հանդիպման նոր օրվա մասին լրացուցիչ կտեղեկացվի:  
12.11.2018
ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) հրավիրում է բոլոր հետաքրքրված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին նախա-մրցութային հանդիպման Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» մասին ընդհանուր տեղեկատվության, ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթների և դրանց անցկացման ընթացակարգերի, սեյսմիկ շինարարական արդի նորմերի կիրառման մեթոդների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման, ինչպես նաև հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին հուզող հարցերի պարզաբանման համար:

Հանդիպումը կանցկացվի ՀՏԶՀ-ի գրասենյակում (հասցեն՝ ք.Երևան, Կ.Ուլնեցու 31, 4-րդ հարկ, սենյակ N 413) նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ին: Հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մինչև նոյեմբերի 13-ը ժամը 17:00-ը գրացվեն մասնակցության համար:

Գրացման համար զանգահարել աշխատանքային օրերին և ժամերին հետևյալ հեռախոսահամարով՝ (060) 501 560 ներքին 505:

08.11.2018
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ծրագիր

8972-PRE-46736

Գտնվելու վայրը`  Հայաստան
Բիզնես ոլորտ`   համայնքային և բնապահպանական ենթակառուցվածքներ
Ծրագրի համարը `  46736
Ֆինանսավորման աղբյուրը `    ՎԶՄԲ, ԵՄ NIF
Պայմանագրի տեսակը`   ծրագրի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ
Ծանուցման տեսակը`  նախնական որակավորման հրավեր
Մեկնարկային ամսաթիվ`  08 փետրվարի, 2018
Փակման ամսաթիվ`    12 Մարտի 2018, ժամը 17: 00-ին


Խնդրում ենք հաշվի առնել, որ Գնումների մասին ընդհանուր ծանուցման և նախնական որակավորման հրավերը հրապարակվել է ՎԶԵԲ-ի կայքում  EBRD, EU NIF http://www.ebrd.com/work-with-us/procurement/p-pn-180208a.html

Հավելված

Հրազդանի նոր աղբավայրի կառուցման  (ներառյալ շենքերը և շինությունները) վերաբերյալ ընդհանուր փաթեթը տեսնել այստեղ:

12.02.2018
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ

"

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ

 «ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԲԱՂԱԴՐԻՉ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Շիրակի մարզի համայնքների համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ս/թ. օգոստոսի 1-ից Շիրակի մարզում մեկնարկել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» Բաղադրիչ 2-ի իրականացման աշխատանքները, որն ուղղված է  միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդմանը և համայնքների կամ դրանց խմբերի միջնաժամկետ համալիր սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է ենթածրագրերի իրականացման հայտերի ընդունման հրավեր, որին կարող են մասնակցել Շիրակի մարզի համայնքները:

Ծրագրին կարող են դիմել՝

  • Համայնքների խոշորացման գործընթացի շրջանակներում ստեղծված խոշորացված համայնքները
  • Համայնքների խմբեր, որոնք կամ ֆորմալ կերպով միավորված են որպես համայնքների միություններ կամ ընդհանուր ծրագրի իրականացման շուրջ միջհամայնքային համաձայնագրով

 

Հայտերը իրավունակ համայնքների  անունից պետք է պատրաստեն և  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնեն ենթածրագրերի շրջանակներում ստեղծվող նախաձեռնող խմբերը: Նախաձեռնող խմբի ստեղծման կարգը ներկայացված է այստեղ:

Հայտերի մշակման ընթացքում նախաձեռնող խմբերն  աջակցություն կստանան տեղական փորձագետների կողմից:

Ենթածրագրերի հայտերը պետք է համապատասխանեն ՀՏԶՀ կողմից սահմանված իրավունակության հայտանիշերին, որոնք ներկայացված են այստեղ:

Ենթածրագրերը գնահատվում են ըստ նախապես սահմանված չափորոշիչների, որոնք ներկայացված են այստեղ:

Ֆինանսավորվող ենթածրագրերի և դրանց բաղադրիչների տեսականիին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Ենթածրագրերի ներկայացման հայտի ձևը կարող եք նեռբեռնել այստեղ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ. օգոստոսի 17-ը:

Հայտերը պետք է ներկայացվեն ինչպես էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկվելով atdf@atdf.am և a.shahbazyan@atdf.am էլ. հասցեներին, այնպես էլ տպագիր տարբերակով հանձնվեն Շիրակի մարզի մարզպետարանի Զարգացման ծրագրերի վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանին մինչ ս/թ. օգոստոսի 17-ը:

Հարցերի դեպքում կամ մանրամասների համար կարող եք դիմել Արմինե Շահբազյանին՝

Կոնտակտային անձ՝

Արմինե Շահբազյան

Համայնքային իրազեկման և խթանման մասնագետ

Էլ. Հասցե a.shahbazyan@atdf.am

Հեռախոս 010 24 71 23, ներքին՝ 302

 

"
04.08.2017
Հայաստանի տարածքային հիմնադրամի պաշտոնական կայք Design & Development 2015