Սիրելի՛ բարեկամ, ողջունում ենք Ձեր մուտքը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնական կայք: Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր հիմնադրամը շարունակում է իրականացնել խոշոր ծրագրեր, որոնք միտված են մեր հայրենիքի տարածքային զարգացմանը՝ դպրոցաշինությունից մինչև տուրիզմի զարգացում, ենթակառուցվածքների արդիականցումից մինչև ճանապարհաշինություն, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում ու համայնքերի հզորացում: Պետք է արձանագրել, որ մեր երկրի տնտեսության ակտիվության առյուծի բաժինը կենտրոնացած է մայրաքաղաքում, ուստի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գերնպատակն է՝ նպաստել Երևանի ու մարզերի միջև զարգացման անհամաչափությունների մեղմմանը: Այսօր մեր հիմնադրամը հաջողությամբ համագործակցում է ՀՀ կառավարության, ՀՀ մարզերի, միջազգային դոնոր մի շարք կազմակերությունների, մասնավորապես՝ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, Միջազգային վերակառուցման եւ զարգացման բանկի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության, Ասիական զարգացման բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ֆրանսիական զարգացման գործակալության, Գերմանական «KFW» բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և շատ ու շատ այլ կազմակերպությունների հետ: Մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ կկարողանանք նպաստել տարածքներում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների, մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների որակի, հասանելիության ու արդյունավետության բարելավմանը և զարգացմանը, ինչպես նաև տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվ միջավայրի ձևավորմանը:
Լիահույս եմ, որ մեր կայքում կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունը:
ՀՏԶՀ գործադիր տնօրեն՝ Սարգիս Բաղինյան
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում:
Սոցներդրումների հիմնադրամը 1996թ.ի վեր հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում և իրականացրել է 908 ծրագիր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամն ունի իր արգասաբեր գործունեության բազում վկայություններ` նորակառույց և վերակառուցված դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու և ոռոգման ջրագծեր, առողջապահական կենտրոններ և այլն, հատկապես աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում:
Հիմնադրամը հսկայական ավանդ ունի նաև դեմոկրատական ինստիտուտների ձևավորման և կայացման գործում: Համայնքների ղեկավարների մեծամասնության աշխատանքի հիմքում ընկած են հիմնադրամի ֆինանսավորմամբ կայացած վերապատրաստման դասընթացներում ստացած գիտելիքներն ու հմտությունները` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում:
Իր 20-ամյա գործունեության ընթացքում հիմնադրամը.
Այս ամենը որպես հիմնաքար ծառայեց հիմնադրամի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում:
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:
Հայաստանի Կառավարությունը մեծ ակնկալիքներ է կապում նրա հետագա գործունեության հետ` մեր երկրում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և տարածքային համաչափ զարգացում ապահովելու գործում:
Ներկայումս հիմնադրամի պորտֆելում առկա են հետևյալ ծրագրերը.
2016թ. կմեկնարկեն նաև`
|